Լրահոս 24/7
22.11.2022

Ում է ակնարկում տեսչական մարմնի նախկին ղեկավարը

Ում է ակնարկում տեսչական մարմնի նախկին ղեկավարը

«Կյանքում առիթներ ունեցել եմ հանդիպել աթեիստների, սակայն երբեք չէի հանդիպել՝ աթեիստ ձկնորսի, քանզի իմ կարծիքով յուրաքանչյուր ձկնորս՝ իր կյանքում, միշտ սեփական մտավոր երազանքների անկյունում՝ գեթ մեկ անգամ երազում է բռնել ոսկե ձկնիկին, իսկ երազանքները՝ իմ կարծիքով, սովորաբար առաջանում են այն մարդկանց մոտ, որոնք հավատում են Աստծո գոյությանը։

Սակայն նշածս ձկնորսը ունի ինքնասիրության բացառիկ զգացողություն և հետևաբար ստորև ներկայացրածս պատմությունը կարդալուց հետո, հետևությունները կթողնեմ ունկնդրողների վերլուծությանը։

Պաշտոնավարմանս վերջին օրերին՝ աթեիստ ձկնորսը, հավանաբար ոսկե ձկնիկին խնդրել էր իրեն նշանակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, սպառնալով ոսկե ձկնիկին՝ այլ դեպքում, քովիդի ախտորոշմամբ ուղղարկել այն աշխարհ, կամ լավագույն դեպքում կեղծել ձկնաշխարհի թեկնածուների ընտրությունները։

Մի խոսքով նրա առաջին երազանքը կատարվեց և զբաղեցրեց նշածս պաշտոնը։

Մի քանի օր անց տեսչական մարմնի համակարգող գրասենյակի՝ Ասորեստանից գործուղված ղեկավարը, հրավիրեց բոլոր տեսչական մարմնի ղեկավարներին նիստի՝ բնականաբար նոր «Շեֆ»ի նշանակման կապակցությամբ, քանի որ յուրաքանչյուր նիստ՝ նրա համար, հավասարազոր էր սուրբ պատարագի։

Մի խոսքով նիստը մեկնարկեց և Ասորեստանի թագաժառանգը սկսեց հիշատակել ձկնորսի մորը, քվորը, կնոջը,

պատճառաբանելով թե ձկնորսը հայտնի է տեսչականները վերացնելու գաղափարով, իսկ ես՝ ունենալով լեկսիկոնիս մեջ բոլորից շատ հայհոյախառն ձևակերպումներ, ճիշտն ասած զարմացած էի և փորձեցի զերծ մնալ նման ձևակերպումներից, քանզի տեսչական մարմինները վերացնելը այդքանել հեշտ գործ չէ և դրան հասնելու համար անհրաժեշտ են բավական լուրջ այլընտրանքային ինստիտուցիոնալ ռեֆորմներ և ի վերջո այս որոշման հեղինակը ՀՀ վարչապետն է, որի յուրաքանչյուր որոշում ինձ համար ընդունելի է։

Մի խոսքով նիստը ավարտվեց և մի երկու օր անց ինձ իր մոտ հրավիրեց արդեն հայտնի ձկնորսը։

Հրավերի իմաստը կայանում էր նրանում, որ ես գրեմ դիմումս և ազատվեմ զբաղեցրածս պաշտոնից առանց որևիցե պատճառ։

Բնականաբար ես հրաժարվեցի նրա հորդորով դիմում գրել, քանզի մինչև նրա հորդորը արդեն ունեցել էի առիթ՝ իրեն նման մի աֆիցանտ առնանդամիկից նման հորդորի, որին ծավալուն ձևաչափով կանրադառնամ մյուս գրառումներում։

Փառավոր «Կաբինետից» դուրս եկա, որտեղ ժամանակին իրենց աշխատանքային հայրենանվեր աշխատանք էին կատարել Վազգեն Սարգսյանի նման հայորդիները և միանգամից ստացա զանգ՝ Ասորեստանի կոդով, թե բա

…Տեսար՞ որ ասում էի Բ.Տղայա ….

մտքիս մեջ ափսոսանք հայտնեցի որ չեմ միացել նրա նիստի ժամանակ արված ձևակերպումներին։

Սակայն երկար ժամանակ փորձում էի հասկանալ ձկնորսի հորդորի պատճառը և երբ լրատվական դաշտում, գրեթե ապացուցված փաստերով, տեսա հրապարակված նրա և ձկնաբուծարանի հետ կապը, ամեն ինչ ընկավ իր տեղը, քանզի բոլորը գիտեն իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ոչ մի ձուկ ու մուկ, չէր կարող խուսափել անօրինական գործունեությամբ զբաղվելու պատասխանատվությունից։

Սակայն այս պատմության մեջ ամենահուշագրավը կայանում էր նրանում, որ ձկնորսը հրաժարվեց ինձ տալ՝ինձ հասանելի պարգևավճարը,

այն դեպքում, երբ ի տարբերություն իրեն ես ունեի արդար և անաչառ աշխատելու ունակություն ։

Այս ամենի ֆոնին գրեթե մնում է ցանկանալ հետևալը՝

Եղբայր այդ պարգևավճարս նմիրում եմ քեզ որպեսզի ձկներիդ կեր առնես…»,- գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Գնել Հասրաթյանը։

Լրահոս
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան