

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկ քաղաքում տեղի հիվանդանոցի ծննդատունը ռուսական գնդակոծության տակ է հայտնվել։ Արդյունքում նորածին է մահացել։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Ստարուխը։
Ինչպես պարզաբանել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, հրետակոծության պահին ծննդատանը գտնվել են մի կին և նրա նորածին երեխան, ինչպես նաև բժիշկը։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել բուժաշխատողին և կնոջը։
Հրթիռակոծության վայրում աշխատանքները շարունակվում են։
Վոլնյանսկը, որը գտնվում է Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիայի շրջանի տարածքում, վերջին շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ ենթարկվել է կրակի: Նոյեմբերի 17-ի հարվածների ժամանակ հրթիռներից մեկը ոչնչացրել է երկհարկանի բնակելի շենք։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Աղբյուրը՝ Meduza.io
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…