Լրահոս 24/7

Հայաստանում չկա ռուսաֆոբիա, եղել են բողոքի ակցիաներ ի դեմս ՀԱՊԿ մեխանիզմների անգործության․Չախոյան

-Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին արձագանքել է ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, ով հայտարարել է, թե «Հայաստանը անօրինական պետություն է, որի հետ պետք է օրենքով լուծել հարցերը ռուսաֆոբիայի պատճառով»։

ՌԴ պատգամավորի նման վերաբերմունքը Ռուսաստանի դաշնակից Հայաստանի Հանրապետության հանդեպ անընդունելի և դատապարտելի է, քանզի դրանով իսկ վերջինս փորձում է սեպ խրել հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների մեջ։

Ի գիտություն ՌԴ պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ, ժողովրդավար պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի՝ կամարտահայտման իրավունք։

Իսկ ինչ վերաբերվում է ռուսաֆոբիայի մասին Ֆյոդորովի կեղծ մեղադրանքներին, Հայաստանում չկա ռուսաֆոբիա, եղել են բողոքի ակցիաներ ի դեմս ՀԱՊԿ մեխանիզմների անգործության, մի բան, որի մասին ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են։

Հայաստանի Հանրապետությունը «անօրինական պետություն» հայտարարող ՌԴ պատգամավորը ռուսաֆոբիայի մեջ մեզ մեղադրելու փոխարեն ավելի լավ է մտածի, թե ինչպես գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները,- գրել է Տարոն Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

13 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

15 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago