Լրահոս

Ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ․ Ռուսաստանի հետ ցանկացած կապ տոքսիկ և հանցավոր է

Թիվ 1 Սուդիան հյուրընկալել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանին:

Սարգսյանի խոսքով. «Ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ, չի կարող լինել վստահելի գործընկեր․ Ռուսաստանի հետ ցանկացած կապ տոքսիկ և հանցավոր է․

Վերջ, հարցը փակ է․ Ռուսաստանի հետ ցանկացած կապ լինելու է տոքսիկ և հանցավոր։ Ճանաչեցին ահաբեկիչ երկիր․ ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ, չի կարող լինել վստահելի գործընկեր, չի կարող լինել տնտեսական սպառման երկիր, ուղղակի չի կարող։

Չենք մոռանում, որ 44-օրյայի ժամանակ արցախցիներին (մերոնց էլ հետը) դավաճանել են Արցախի ղեկավարությունը։ Այնտեղ մի ստվար զանգված կա, որոնց հիմնականում ասում են Քոչարյանականներ, որոնք կտրականապես դեմ են, որ Արցախի և Հայաստանի հարկային դաշտը միավորվի․ այնտեղ բավականին լուրջ հարցեր կան․ իհարկե՝ փողն է դավաճանության պատճառը, ոչ մի ուրիշ բան չկար։ Որովհետև եթե իրենք դրան չգնային՝ մենք շատ հանգիստ կդիմադրեինք․ ծանր կլիներ, բայց կդիմադրեինք։

Որոշումը կայացված է․ Ռուսաստանին ամբողջ տարածաշրջանից հանելու են․ յուրաքանչյուր ռուս զինվոր Ռուսաստանի սահմաններից էլ չի դուրս գալու․ աշխարհը փոխվում է․ Արցախի հարցը լուծվում է Ուկրաինայում․ ցավում եմ Արցախցիների համար, ովքեր դա չընկալեցին

Մեր հետ խնդիր ոչ մեկ չունի․ խնդիրը մեր զգացմունքների մեջ է, որը մենք ունենք Ռուսաստանի հանդեպ, և դա պրոբլեմ է։ Մարդիկ ներքին կոնֆլիկտ են ունենալու, չեն հասկանալու՝ ինչ է․ ես հասկանում եմ դա ինչ է․ կոմֆորտի զոնայից չեն ուզում դուրս գան»:

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

6 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

6 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

11 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

11 hours ago