ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։
Նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը․«Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան այդ աշխատանքի ծավալներն անընդհատ ավելացնելու համար»,-ասել է նախարարը։
Եվգենի Ժուկովն իր հերթին կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Հանադիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հերաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես քննարկվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հետ կապված հարցեր։ Նախարարն առաջարկել է մեկտեղել ջանքերը ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունն ու ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ընթացքը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։
Քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ավարտին ստորագրվել է «Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության իրականացում Հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության նախագծերի կենսունակության գնահատման համար» հուշագիրը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտարգործել նաև քամու հնարավորությունները։ Եվգենի Ժուկովն իր հերթին նկատել է, որ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել ոլորտում ներդրումներն ավելացնել և հասցնել մինչև 100 մլրդի և Հայաստանն այս ծրագրի կարևոր մաս է կազմում։ «Շատ ուրախ եմ այս փաստաթղթի ստորագրման համար»,-ասել է Եվգենի Ժուկովը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…
Աշխատանքային միգրանտների թվի կրճատմանն ուղղված միջոցառումները դժվար թե համապատասխանեն Ռուսաստանի շահերին։ Այս մասին հայտարարել է…
Ռուսաստանը և Չինաստանը կարող են ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ) տեղադրել Լուսնի մակերեսին՝ որպես միջազգային լուսնային հետազոտական…
Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում մեջբերել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան…
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները` ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են…