Լրահոս 24/7

Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն ու ևս երկու անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն 2021 թվականի ընթացքում Թումանյանի անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր անձանց վաճառելու համար նրանցից ստացել է կաշառք և կատարել պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես` պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը նրան վաճառելու համար նույն օրը իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն Ա. Բ.-ին հանձնել է իր կողմից կազմված` ընդամենը 4 մ3 փայտանյութի բացթողնման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ:

Բացի այդ, Գ. Պ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25 մ3 վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից նույնպես ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 մ3 վառելափայտ վաճառելու համար վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ:

28.11.2022 թ.-ին «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

23 minutes ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

43 minutes ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

53 minutes ago

Ամերիկյան «լեռը երկնեց եւ իսրայելական մուկ ծնեց»

«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…

1 hour ago

Ականների պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…

2 hours ago

Նախագահն ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…

2 hours ago