Լրահոս 24/7

Զգուշացում կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին. ԿԲ

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:  

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկով կարող են հանդես գալ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝  բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձինք: Մինչդեռ գովազդվող անվամբ որևէ անձ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի լիցենզավորվել, ինչպես նաև արժեթղթի ազդագիր չի գրանցվել:

Համապատասխանաբար հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին չվստահել ձեր գումարները ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության դաշտից դուրս գտնվող որևէ անձի (անձանց):
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային հասցեով:

ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գրանցված ազդագրերի և հաշվետու թողարկողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով​։

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

14 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

15 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

15 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

16 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

16 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

16 hours ago