Գլխավոր
21.08.2019

«Գյումրին պիտի՛ դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք»․ այսօրվանից սկսվեց գործընթացը

«Գյումրին պիտի՛ դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք»․ այսօրվանից սկսվեց գործընթացը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները երեկվանից շրջայց են սկսել Գյումրիում, նրանք ուսումնասիրում են պատմական այս քաղաքի կառույցները, ճարտարապետությունը, հետաքրքրվում են շենքերի սեյսմակայունությամբ։ Եղել են Ձիթողցոնց տուն-թանգարանում, ծանոթացել քաղաքի պատմությանն ու գյումրեցիների կենցաղին։ Նրանք Գյումրիում կմնան ևս երկու օր։ «Իմ կարծիքով, Գյումրին հրաշալի քաղաք է՝ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Մենք տպավորված ենք կոմբինացիայով՝ 19-րդ դարի կառույցները իրենց մեջ կրում են նաև ավելի վաղ շրջանի տարրեր։ Մեզ դուր եկավ այցը Ձիթողցոնց թանգարան, որտեղ մեզ ներկայացրեցին Գյումրիի պատմությունը, մարդկանց սովորույթները, ավանդույթները, կենցաղը»,-լրագրողների հետ զրույցում իր մեկօրյա տպավորությունները կիսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին։

Սեյսմիկ անվտանգության ինժեներ Անդրեա Ջիաննանտոնին էլ ասաց․«Գյումրու պատմական հատվածն առաջին տպավորությամբ կառուցվածքային առումով լավ վիճակում է, բայց կան նաև թույլ կողմեր։ Խնդիրը հիմնականում կառուցվածքային տարրերի կապի մեջ է։ Իմ տպավորությամբ՝առաջին հայացքից, հեշտ կլինի այն կարգավորել»։

Պատվիրակության անդամները մեկօրյա շրջայցից հետո այսօր վաղ առավոտյան եկել էին հանդիպման Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Գյումրու քաղաքապետն ոգևորված էր նրանց այցով, ասաց, որ սպասում էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը։ Նաև պատմեց՝ դեռ 2012 թվականին, երբ նոր էր ընտրվել քաղաքապետ, դիմում է ներկայացրել՝ Գյումրին որպես պատմական քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու, մինչդեռ, 7 տարի անց նոր առաջին քայլն է կատարվում։

Քաղաքապետը, սակայն, փոքր-ինչ անակնկալի եկավ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին ասաց, որ իր հիմնական աշխատանքը սեյսմիկ անվտանգության և արտակարգ իրավիճակների դեպքերում կանխարգելման միջոցառումների հետ է կապված և եկել է այս հարցում օգնելու։ «Մի քանի ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն ինձ մոտեցավ և խնդրեց օգնել ու ուսումնասիրել Հայաստանի պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը երկրաշարժերից։ Մեր պատասխանը ձեր դեսպանին այն է, որ մենք գանք ձեր մոտ, ուսումնասիրենք՝ ինչ խնդիրներ կան և ինչ հնարավորություններ ռիսկերի նվազեցման միջոցառումներն իրականացնելու համար»,-ասաց Ջիովաննի Բոկկարդին։ Սամվել Բալասանյանը, սա լսելով, հարցրեց․ «Հիմա դուք այստեղ են ռիսկերը իջեցնելո՞ւ, այս տրամաբանությամբ, թե՞ որպես պատմական քաղաք ուսումնասիրելու»։ Քաղաքապետին պարզաբանեցին, որ կա երկու բաղադրիչ՝ առաջին հերթին սեյսմիկ անվտանգության ապահովումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության գնահատումն է։ Գյումրու քաղաքապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է պատմական շենքերի գնահատումը։ «Մենք սպասել ենք՝ հասկանալով, որ ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի» արգելոց- թանգարանը։ Գյումրին յուրահատուկ քաղաք է Հայաստանի Հանրապետությունում, կուզենայինք, որ այն որպես պատմական քաղաք՝ անպայման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտներ։ Իհարկե, առաջին բաղադրիչը նույնպես կարևոր է՝ կապված սեյսմիկ ռիսկերի հետ։ Հանրապետության նախագահը նույնպես դրականորեն է արտահայտվել, դեսպանի հետ ունեցել է հանդիպում։ Ֆրանսիայի դեսպանը, տեսնելով մեր քաղաքը, նույնպես շատ մեծ հակում ունի, որպեսզի այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, դրա համար ձեր այցը շատ ենք կարևորում»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Ամբողջական հոդվածը՝ aravot.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է