«Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա ավարտը»,-երկուշաբթի այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է պայմանագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին, որից հետո տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ մեկնաբանությունների երրորդ փաթեթը ադրբեջանական կողմից արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։
«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման…
Երբ մենք գիշերները ունենում ենք ավելցուկ ատոմակայանի աշխատանքի արդյունքում, սրա համար ինչ կարգի պետական ծրագրեր,…
«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո,…
Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝…
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի…
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է «Էներգետիկայի մասին» օրենքում…