Գլխավոր
21.08.2019

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». վարչապետի հրաժեշտի հանդիպումը Պյոտր Սվիտալսկու հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի բարեփոխումների գործընթացին ցուցաբերած աջակցության համար, ինչը շատ կարևոր էր և արդյունավետ: Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի, Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամը: Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար, մեր բարեփոխումների համար, և վստահ եմ, որ երկկողմ գործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնելը: «Հայաստանում Եվրամիության դեսպանի կարգավիճակում պաշտոնավարումը կարևոր փորձառություն էր՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումով: ԵՄ համար նույնպես Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ է և կարևոր, և ԵՄ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին՝ առաջ գնալու, բարեփոխումները հաջող կյանքի կոչելու գործում», – նշել է Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:

Լրահոս
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
13:29
ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
13:09
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
12:58
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու
12:38
Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու