Վաշինգտոնը պլանավորում Է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մեծ քսանյակի (G20) հետ փոխգործակցության հարցում, ասվում Է ԱՄՆ բյուջեի նախագծին կից պարզաբանող նյութերում, որոնք դեկտեմբերի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի կողմից:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը: «(Փաստաթուղթը) նախատեսում Է «…» G20-ից, Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեից, Ֆինանսական կայունության խորհրդից, Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայից և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության աշխատանքից Ռուսաստանի ներկայացուցիչներին հեռացնելու քաղաքականություն, ինչպես նաև պահանջում Է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ քաղաքականությունն առաջ մղելու համար», – նշվում Է տեքստում:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի նախագիծը, նշել է, որ G20-ը ոչ պաշտոնական գագաթնաժողով Է, որից Ռուսաստանին դուրս մղել հնարավոր չԷ: Կոսաչովը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ը կարող Է միայն ճնշում գործադրել կազմակերպիչների վրա, որպեսզի ՌԴ-ին չհրավիրեն հերթական հանդիպմանը: «Իրավաբանորեն G20-ը չի հանդիսանում ինստիտուցիոնալ միջազգային կազմակերպություն, որում գոյություն ունի պաշտոնական անդամակցություն:
Ինչպես հայտնի Է, դա միայն ոչ պաշտոնական գագաթնաժողով Է: Այդ իսկ պատճառով G20-ում չկան խիստ կանոններ, ընթացակարգեր կամ կանոնակարգեր: Որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության ճանապարհով», – ասել Է քաղաքական գործիչը: Հետևաբար, Կոսաչովի խոսքով, «Ռուսաստանին G20-ից հեռացնել հնարավոր չԷ»
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…