Լրահոս 24/7

Լավրովը ճիշտ չէ, թե Հայաստանն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում․Ա․ Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին՝ ասելով, որ Լավրովը «ճիշտ չի դուրս գալիս», երբ հայտարարում է, թե Պրահայում Հայաստանն արդեն Արցախը թողել է Ադրբեջանի կազմում:

Ըստ Սիմոնյանի. «Այդ նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ նաև, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք` Լավրովի տարբերակ: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ կար ու, ի հեճուկս իր իսկ հայտարարության, ռուս լրագրողներ հետ իմ հայտնի տեսանյութից հետո ինքը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր»։

Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը` Սիմոնյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ չկա այն, ինչ ասել է Լավրովը. «Արցախը որևիցե պարագայում չի թողնվում գործընթացից դուրս, նախատեսված ֆորմատ կա, որով Արցախն ու Ադրբեջանը պետք է իրար հետ ունենան խոսակցություն: Եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ, իրոք, Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է ու չի մտել այդ խոսակցությունների մեջ»

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

6 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

7 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

8 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

8 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

8 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

8 hours ago