Արցախ
12.12.2022

Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է․ վարչապետ

Ադրբեջանի կողմից հետևողական գործողությունները ավելի ու ավելի առարկայական են դարձնում այն մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից սպանվեցին՝ տրակտորի ղեկին գտնվելիս։ Հետագայում ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այդ գործընթացը զուգորդվեց ուշադրությանը արժանի մի քանի իրողություններով և երևույթներով։

Մասնավորապես, կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը։ Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, դրա վառ ապացույցն է Երևան քաղաքի կենտրոնում գտնվող Կապույթ մզկիթը, որը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում վերականգնվել է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այդ միջադեպերը առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն։

«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու միջադեպին՝ ընդգծելով, որ ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ։

«Ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայության դատապարտել ցեղասպանության երեք տարբեր ուղղություններով»,- նշեց վարչապետը։

Լրահոս
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
12:39
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
12:32
Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու
12:21
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու