Uncategorized @hy
12.12.2022

FLYONE ARMENIA-ն հայտարարում է նոր տուրօպերատորի՝ TRAVEL ONE-ի մեկնարկի մասին:

FLYONE ARMENIA-ն հայտարարում է նոր տուրօպերատորի՝ TRAVEL ONE-ի մեկնարկի մասին:

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարում է նոր տուրօպերատորի՝ TRAVEL ONE-ի մեկնարկի մասին: Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում FLYONE ARMENIA ավիաընկերության  խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ TRAVEL ONE տուրօպերատորի հետ այսուհետ մատուցելու են նոր որակի ճամփորդական ծառայություններ:

«TRAVEL ONE-ն իր տեսակի մեջ լինելու է լավագույն տուրիստական ծառայություններ մատուցող ընկերությունը: Ցանկացած ավիաընկերություն իր զարգացման մի հանգրվանում պետք է նաև առաջարկի զբոսաշրջային ծառայություններ և այս համատեքստում TRAVEL ONE տուրօպերատորի ստեղծումը պատահական չէ: Որպես ավիաընկերություն` մենք արդեն ծածկում ենք մեկ տասնյակից ավելի ուղղություններ, երկրներ: Իրականացնում ենք չվերթներ դեպի Ռուսաստան, Ֆրանսիա, Մոլդովա, Թուրքիա, Վրաստան, մոտ օրերս մեկնարկում են մեր չվերթները դեպի Բեյրութ, ընդլայնում ենք եվրոպական թռիչքային քարտեզը՝ ներառելով Միլանը: Ամանորին էլ  TRAVEL ONE-ն առաջարկելու է փաթեթներ դեպի Եգիպտոս»,-ասաց Արամ Անանյանը:

 TRAVEL ONE ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Վահան Հակոբյանը  տեղեկացրեց, որ դեկտեմբերի 20-ից արդեն կտրվի դեպի Շարմ էլ Շեյխ ուղղության մեկնարկը: Թռիչքները կիրականացվեն շաբաթը 2 անգամ:

«Արդեն տվել ենք դեպի Թել Ավիվ ուղղության մեկնարկը: Այնտեղ ուխտագնացություններ ենք ունենալու դեպի Երուսաղեմ: Դրանից բացի, ամեն շաբաթ ունենալու ենք տուրեր դեպի Դուբայ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ծրագրերով: Արդեն մարտից սկսվելու է եգիպտական մյուս ուղղությունը՝ Հուրգադա: Պլանավորում ենք ունենալ նաև դեպի Հունաստան, Իսպանիա, Ալբանիա, Բուլղարիա և այլ ուղղություններ»,-ասաց Վահան Հակոբյանը: 

Ընկերությունն առաջնորդվում է բարձր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ, առաջիկայում նախատեսում է ստեղծել հնարավորություն, երբ մեկ առցանց գործողությամբ  հնարավոր կլինի ձևակերպել այն զբոսաշրջային արտադրանքը, որով քաղաքացին կկազմակերպի իր հանգիստը:

Արամ Անանյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներին առաջարկվող տուրիստական արդյունքը պետք է պարունակի նորարարություն: Խնդիր է դրված առաջարկել հետաքրքիր, հասանելի ու որակյալ տուրիստական ծառայություն:

FLYONE ARMENIA-ն ավելացնում է օդանավերի թիվը: Օրերս շահագործման է հանձնվել հերթական օդանավը, որը սպասարկելու է եվրոպական և մերձավորարևելյան թռիչքային ուղղությունները: Օդանավն Airbus A320 դասի է, 180 տեղանոց: Արամ Անանյանը նշեց, որ արդեն 400 հազարից ավելի ուղևոր են սպասարկել: Նա ընդգծեց, որ տարին կամփոփեն ավելի բարձր ցուցանիշով: Ավիաընկերությունը սահմանել է նշաձող՝ տարվա ընթացքում սպասարկել 1 մլն ուղևոր:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է