X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Ծանրորդ Վարազդատ Լալայանն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին երկրորդ մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում:

 Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 215 և հրեց 246 կգ: Երկամարտի 461 արդյունքով նա երրորդն է: Հայաստանի ընտրանու նախկին անդամ Գոռ Մինասյանն, ով այժմ հանդես է գալիս Բահրեյնի ընտրանու կազմում երկամարտի 462 կգ արդյունքով երկրորդն է: Աշխարհի չեմպիոնն անփոփոխ է` վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 466 կգ արդյունքով:

Այս քաշային կարգում հանդես էր գալիս Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտում գրանցեց 425 կգ արդյունք և գրավեց 8-րդ տեղը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս