X
Մենք սոց. ցանցերում

 Ս․Սարգսյանը և նրա երկու դուստրը հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան. այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքից։

Ըստ այդմ, հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ որպես պատասխանող։ Նախնական դատական նիստը նշանակված է 2023թ. հունվարի 19-ին, ժամը 15:00-ին։ 

Նույն օրը հակակոռուպցիոն դատարան են հրավիրվել նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու կինը՝ Աննա Նիկոյանը։

Այս գործերով դատավորն է Աշխեն Ղարսլյանը, որ երդմամբ լիազորությունները ստանձնել է 2022թ. օգոստոսի 19-ից։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս