X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ, հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։

Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս