Աշխարհ

ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ

Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդանոց փաթեթը, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր Patriot համակարգեր, ինչի մասին հայտարարել է նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։

Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այդ արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով:

«Ուզում եմ, ոչ, ես համոզված եմ, որ մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում», – Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Զելենսկին։

Բայդենը, իր հերթին, ընդգծել է․ որ Ուկրաինան արդեն 300 օր հաջողությամբ դիմադրում է Ռուսաստանի սարսափելի ագրեսիային՝ ուկրաինացիների խիզախության և Արևմուտքի աջակցության շնորհիվ: Միաժամանակ, ԱՄՆ նախագահը պնդել է, թե առաջիկայում Պուտինը զորքերը դուրս չի բերի Ուկրաինայի տարածքից, և պետք է օգնել Ուկրաինային, հավելելով՝ Կիևը պետք է որոշի, թե երբ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ։

Զելենսկու հետ հանդիպմանը Բայդենը մի քանի անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

«Մենք պատրաստվում ենք շարունակել ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանության՝ հատկապես հակաօդային պաշտպանության կարողությունները։ Եվ դա է պատճառը, որ մենք պատրաստվում ենք Ուկրաինային տրամադրել Patriot հրթիռային համակարգեր», – ասել է ԱՄՆ նախագահը:

Միաժամանակ, Բայդենն ընդգծել է՝ Կիևին է տրամադրում ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանական զենք, հավելելով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, և դա էլ պետք է հաշվի առնել:

Սպիտակ տանը կայացած բանակցություններում ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ամերիկայի երկու քաղաքական կուսակցությունները՝ դեմոկրատները և հանրապետականները, աջակցում են Կիևին և, Եվրոպայում, Ճապոնիայում և այլուր դաշնակիցների հետ միասին, ցանկանում են համոզվել, որ Ուկրաինան կստանա անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար և ռազմական աջակցությունը:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

6 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

7 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

8 hours ago