Հայաստան
29.12.2022

Տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրներն իրենք պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց․Քըլըչ

Տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրներն իրենք պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց․Քըլըչ

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կազմակերպած համաժողովում։ Քըլըչը խոսել է Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և ապագայի տեսլականների մասին։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։ Քըլըչը, մասնավորապես, հայտարարել է, որ Վիեննայում իր և Ռ․ Ռուբինյանի վերջին հանդիպման ժամանակ որոշվել է դյուրացնել սահմանի ցամաքային անցումը երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք ցանկանում են այցելել երկու երկրներ։ Քըլըչը նաև հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին, այս որոշման համաձայն, հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի տեխնիկական պատվիրակությունների միջև։

 «Տեխնիկական թիմերի հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան՝ թուրքական, իսկ ցերեկը՝ հայկական կողմից։ Դա, իհարկե, խորհրդանշական նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է առևտրային ավիահաղորդակցության բացմանը կան տեխնիկական մանրամասներին, ինչպիսիք են շտրիխ կոդավորման համակարգը, դրանք համաձայնեցվել են տեխնիկական պատվիրակությունների միջև։ Բայց ինչ վերաբերում է ավտոմոբիլային անցումներին, գուցե անհրաժեշտ լինի մի փոքր սպասել, քանի որ Ալիջան անցակետի կամուրջը կարող է անհրաժեշտ լինի վերանորոգել, քանի որ այն 1944թ. չի վերանորոգվել»։ 

Քըլըչը նաև անդրադարձել է ապագայի քայլերին և հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Քայլեր կան, որ մենք պետք է ձեռնարկենք։ Քայլեր կան, որ ակնկալում ենք հայերից. կամ Հայաստանում, կամ Թուրքիայում ևս մեկ հանդիպում կանցկացնենք հատուկ ներկայացուցիչների միջև։

Պետք է գիտակցել, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա, և հակառակը, գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից։ Տարածաշրջանի երկրներն իրենց խնդիրներն իրենք պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»,- հավելել է Քըլըչը։ 

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ