Uncategorized @hy
03.01.2023

Դ․Պոլյանսկին Ֆրանսիային մեղադրում է «անբարեխիղճ գործողությունների» մեջ

Դ․Պոլյանսկին Ֆրանսիային մեղադրում է «անբարեխիղճ գործողությունների» մեջ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է,որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «չհաջողվեց ընդունել այն նախապատրաստող Ֆրանսիայի անբարեխիխճ գործողությունների պատճառով»։

«Չեմ կարող չնշել, որ մի շարք հայկական տելեգրամյան ալիքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն չընդունելու պատճառների մասին բացարձակապես կեղծ տեղեկատվություն են տարածում։

Մենք ի սկզբանե տրամադրված էինք կառուցողական աշխատանքի։ Երեւանի խնդրանքով այդ գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ միաժամանակ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները։ Ակնհայտ է Փարիզի նման գործողությունների անբարեխիղճ լինելը։

Եվ դա այն դեպքում, երբ մենք, ի տարբերություն արեւմտյան երկրների, ոչ թե խոսքով, այլ գործով զբաղված ենք հակամարտության կարգավորմամբ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ փնտրում են վիճելի հարցերի լուծումները կողմերի հետ շփումներում։

Անկախ ներկայիս սրացումից՝ կարգավորման հիմքը մնում են ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները, որոնց աջակցում են եւ՛ Բաքվում, եւ՛ Երեւանում։ Հայտարարության վրա աշխատելիս մեր նախկին արեւմտյան գործընկերները համարձակություն չունեցան հիշատակելու այս փաստաթղթերը եւ ռուս խաղաղապահների ջանքերը։ Նրանք ավելի շատ մտահոգված էին Անվտանգության խորհրդի որեւէ պրոդուկտի ընդունմամբ, այլ ոչ թե կոնֆլիկտային իրավիճակի հանգուցալուծմամբ։ Մենք համոզված ենք, որ Անվտանգության Խորհրդի արձագանքը պետք է նպաստի փոխզիջում գտնելուն եւ խաղաղ գործընթացի վերկսմանը՝ առանց կողմերից որեւէ մեկին պիտակավորելու:

Անձամբ ես իսկապես ուզում եմ հավատալ, որ մեր հայ ընկերները թույլ չեն տա իրենց ներքաշել անբարեխիղճ աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ հօգուտ նրանց, ովքեր չեն վարանում ցանկացած պատրվակ օգտագործել ԽՍՀՄ-ում միասին ապրած եղբայրական ժողովուրդներին միմյանց դեմ հանելու եւ մեր տան ամենափոքր հակասություններն ու խնդիրները թեժացնելու համար»,- գրել է Դմիտրի Պոլյանսկին

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է