Uncategorized @hy
03.01.2023

ՀԱԿ-ի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

ՀԱԿ-ի ցավակցությունը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ցավակցական տեքստ է տարածել  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի մահվան կապակցությամբ, հայտնում են «Իլուր»-ից։ 

«Կյանքից անժամանակ հեռացավ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անդամ Սամսոն Սերյոժայի Ղազարյանը։

Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 18-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Զբաղվել է լրագրողական աշխատանքով, աշխատել պատմության ուսուցիչ Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։

Ղարաբաղյան շարժման ակունքներում է եղել եւ առաջին կազմակերպիչներից մեկը։

Հենց որպես այդպիսին է, որ 1988 թ. փետրվարի 20-ից Հայաստանում ծայր առած հանրահավաքների առաջին իսկ օրվանից նա Ազատության հրապարակի հարթակում էր։ Երբ հանրահավաքների կազմակերպական մասն ապահովելու համար հաջորդ օրերին ստեղծվեց Շարժման առաջին ղեկավար մարմինը՝ «կազմակերպական կոմիտեն», Սամսոն Ղազարյանն ընտրվեց դրա կազմում։

Նա առաջին հանրահավաքների հիմնական վարողներից էր։

Երբ իշխանությանը հաջողվեց խաբեությամբ ցրել կես միլիոնի սահմանագիծն անցած հանրահավաքները, որոշ ժամանակ անց` մայիսի վերջերին Շարժումը կանգնեց մի ճամփաբաժանի առջեւ, եւ ոմանք, տրվելով հույզերին, փորձ արեցին այն տանել արկածախնդրական ճանապարհով։ Սամսոն Ղազարյանը «Կազմկոմիտեի» այն յոթ անդամներից մեկն էր, որոնք վճռականորեն կանգնեցին դրա դեմ հատուկ հայտարարությամբ։ Այս յոթին ավելացնելով եւս չորս հոգի` մինչ այդ արդեն հայտնի դարձած եւ ավանդ ունեցող ակտիվիստների, ստեղծվեց Շարժման նոր ղեկավար մարմին՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» (կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե)։

1988 թ. հուլիսի 4-5-ին կազմակերպվեց շատ լուրջ ու վտանգավոր մի սադրանք, ինչի հետեւանքով բազմահազար ցուցարարներ հայտնվեցի Երեւանի օդանավակայանում՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամների, որոնց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը, համառ ջանքերով հնարավոր եղավ դժվարությամբ հանգուցալուծել մեծ կորուստներով հղի իրավիճակը։

1988 թ. դեկտեմբեր-հունվարին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ տեղափոխվեցին մոսկովյան բանտեր։

1989 թ. հունվարի վերջին շարժման ակտիվին հաջողվեց իր առաջնորդներից, որ նաեւ կալանքի տակ էին, մեկ տասնյակից ավելի մարդկանց առաջադրել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մեկնարկած ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։ Նրանց մեջ էր նաեւ Սամսոն Ղազարյանը։

Քաղաքական գործունեությանը զուգահեռ, Սամսոնը Շարժման տարիներին զբաղվել է նաեւ պաշտպանական խնդիրներով. նա  «Մուշ» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։

Սամսոն Ղազարյանը 1989 թ. նոյեմբերին Հայոց համազգային շարժման 1-ին համագումարում ընտրվեց ՀՀՇ ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։  1990 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ն հաղթանակ տարավ Կոմունիստական կուսակցության նկատմամբ, ԳԽ պատգամավոր դարձավ նաեւ Սամսոն Ղազարյանը եւ իր քաղաքական գործունեությունը շարունակեց խորհրդարանում։

Սամսոնն իր ողջ կարողություններով ակտիվորեն մասնակցեց նաեւ 2008 թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ծայր առած համաժողովրդական շարժմանը։

Հայ ազգային կոնգրեսը խորը վիշտ է ապրում սիրելի ընկերոջ վաղաժամ կորստյան առիթով, ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է