Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է պաշտոնից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հունվարի 5-ից հեռանալու մասին», – ասել է Փրայսը։
Ռիքերի աշխատանքն այդ պաշտոնում, ըստ Պետդեպարտամենտի խոսնակի, արագացրել է ներգրավվածությունը և օգնել խաղաղ գործընթաց կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է:
«Նրա ներդրումը հաստատում է այն կարևորությունը, որ տալիս է Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ կայուն խաղաղության շուրջ բանակցություններ վարելուն», – ասել է Փրայսը՝ հավելելով, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագայի նկատմամբ Միացյալ Նահանգների հանձնառությունը։
«ԱՄՆ-ը կշարունակի երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ՝ խթանելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը», – հայտարարել է Նեդ Փրայսը։
Փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր նշանակվել անցած տարվա օգոստոսին:
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից հայտնում են, որ Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության…
Ս.թ. մարտի 28-ին և 29-ին Ծաղկաձորում ամփոփվել է Future Economy Summit Vol. 2-ը: Fastex-ի աջակցությամբ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…