

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատնից հայտնում են, որ Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը քաղաքավարական այցով հյուրընկալվել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի ընդհանուր քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Սյունիքի տնտեսության հիմնական ուղղությունները։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը կարևորել է Նիդերլանդների աջակցությունը մարզում իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությանը ու «Սոսե» Կանանց հիմնահարցեր ՀԿ-ի հետ իրականացվող տարաբնույթ ծրագրերին։
Այցի հաջորդ կանգառը եղել է Կապանի կենտրոնական գրադարանը։ Դեսպանը շրջել է գրադարանում, ծանոթացել գրական հարստությանը և նիդերլանդցի հեղինակների հայերեն թարգմանված գրքեր նվիրել։
Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպման առանցքում եղել են Նիդերլանդների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…