Գլխավոր
22.08.2019

Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով, նոտարների բացատրություններով և ձեռք բերված փաստական այլ տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին, 2012-2013 թվականներին Բաղրամյան պողոտայում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալներով, տվել է բանավոր կարգադրություններ՝ չկատարելու դեպքում խոչընդոտել մասնագիտական գործունեությունը կամ ազատել աշխատանքից: Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ: Այդպիսով զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում, շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը:

Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է