Արցախ

Արցախի ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներին

Արցախի Հանրապետության Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային կառույցներին․ Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահողներ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Եվրոպական միության խորհուրդ
ԱՄՆ Կոնգրես
Ֆրանսիայի Սենատ
Շվեդիայի Խորհրդարան
Շվեյցարիայի Խորհրդարան
ԲՄ Խորհրդարան
Իռլանդիայի Խորհրդարան
Հնդկաստանի Խորհրդարան
Չինաստանի Խորհրդարան

Մենք՝ ներքո ստորագրողներս, դիմում ենք Ձեզ հետևյալով․ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները», իսկ իրականում՝ հատուկ ստորաբաժանումների զինվորականները և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները շրջափակել են Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետությունը Հյաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի /Լաչինի/ հումանտար միջանցքը, պատճառաբանելով դա իբրև Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում գործող Կաշենի հանքավայրում իբր առկա էկոլոգիական խնդիրներով։

Մենք՝ Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններս, երկու տարի շարունակ բազմիցս ենք դիմել Ձեզ և բոլոր միջազգային կազմակերպություններին, ահազանգելով սպասվող նոր աղետի, նոր էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մասին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հետ, ոչ միայն հումանիտար աղետ է, այլ 2020 թվականի աղետալի պատերազմի շարունակությունն է՝ այլ, հիբրիդային մեթոդներով։

Մենք բազմիցս ենք ահազանգել, որ ռուս-թուրք-ադրբեջանակամ տանդեմը օգտագործում է Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը որպես պատանդ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետականության և ինքնինշխանության ոչնչացումը։

Ռուսաստանի և Թուրքիաի կայսերական մոլուցքով տառապող ղեկավարները՝ սովի մատնելով 120000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների և նույնքան էլ ծերերի ու հաշմանդամների, ծանր հիվանդների, ուժի սպառնալիքի տակ ուզում են ստրկացնել տարածաշրջանում ապրող բոլոր հայերին և զրկել մեզ ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերած անկախությունից ու պատժել ժողովրդին՝ ժողովրդավարության ջատագով լինելու պատճառով։

Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն ու Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և նրանց սատարող երկրների հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառումն այս օրերին՝ դա այն քննությունն է, որը հանձնում են բոլոր միջազգային կազմակերպություններն ու պետությունները։

Հայ ժողովուրդը կայացրել է իր որոշումը․ մենք՝ հենվելով մեր ինքնորոշման իրավունքի վրա, ուզում ենք ունենալ հայկական ինքնիշխան պետություն, և ապացուցել ենք դա մեր 30 տարվա համառ պայքարով, զոհաբերելով մեր ազգի լավագույն զավակների կյանքն ու մեր ժողովրդի բարեկեցությունը։ Մենք շարունակում ենք մեր պայքարը՝ հանուն ազատության և պետականության։ Մեր երեխաները պատրաստ են մեզ հետ մեկտեղ կրել այն բոլոր
դժվարությունները, որոնք սպասում են մեզ այդ համառ պայքարի հետևանքով։

Սակայն մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։ Այսօր ավելի քան հրատապ է, որպեսզի Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում․

1) Տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր
2) ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրվի պատանդված բնակչությանը
3) Միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի
4) Ապահովվի օտարերկրյա լրագրողների մուտքը Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետություն՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու և աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցներին ճշգրիտ տեղեկատվություններկայացնելու նպատակով։

Միջազգային կազմակերպությունները կարող են և պարտավոր են պաշտպանել Արցախի /Լեռնային Ղարաբաղի/Հանրապետության բնակչությանը նոր ցեղասպանությունից։ Հակառակ դեպքում դա կդիտվի ռուս-թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման աջակցություն։

«Վերադարձ դեպի Դիզակ»
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
«Հանուն Հադրութի» ՀԿ
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago