Գլխավոր
22.08.2019

«Atlantis Armenian Airlines»-ը ավիաշուկա է մտել Երեւան-Բաթում-Երեւան թռիչքներով

«Atlantis Armenian Airlines»-ը ավիաշուկա է մտել Երեւան-Բաթում-Երեւան թռիչքներով

Հայկական «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը օգոստոսի 19-ից սկսել է ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ իրականացնել Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ: Ինչպես արդեն գրել էին, ամսի 9-ին ավիափոխադրողը թռել էր Բաթում, սակայն ուղեւորափոխադրումները սկսվել են այս շաբաթվանից:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին պատկանող այս ընկերությունը շահագործում է ԶՊՄԿ-ի կողմից ձեռք բերված եւ Երեւան-Կապան թռիչքների համար նախատեսված «L-410UVP-E20» ինքնաթիռը (EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:

Մարությանին պատկանող «Atlantis Tour» տուրիստական գործակալությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դեպի Բաթում թռիչքները նախատեսված են մինչեւ սեպտեմբերի 11-ը: Շաբաթական իրականացվելու է 2 չվերթ: Առաջին չվերթը, ինչպես ասվեց, ամսի 19-ին էր՝ այս երկուշաբթի, երկրորդը, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի, պետք է լիներ երեկ, սակայն տեղափոխվել է վաղը՝ ուրբաթ:

Չնայած «Atlantis Tour»-ը նշել էր, որ տոմսերի գները սկսվում են 96 հազար դրամից, ավելի ուշ հայտարարել է հատուկ սակագնի մասին՝ երկկողմանի տոմսն առաջարկելով 72 հազարով: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 20 րոպե է:

Այսպիսով՝ ավիափոխադրումների հայկական շուկա է մտել նոր ավիաընկերություն՝ «Atlantis Armenian Airlines»-ը, որն իր կայքում նշէլ էր, թե 2019-ի ամառային աերոնավիգացիոն սեզոնին նպատակ ունի «A320» տիպի օդանավով Երեւանից կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Վիեննա, Պրահա, Աթենք, Կիեւ, Մոսկվա, ինչպես նաեւ չարտերային թռիչքներ դեպի հունական կղզիներ, իսկ «L-410»-ով՝ Կապան, Թբիլիսի, Քութայիս եւ տարածաշրջանի այլ կետեր: Եթե այս վերջին ուղղությունները հնարավոր է այս տարի շահագործել, եւ դեպի Բաթում թռիչքներն էլ արդեն փաստ են, ապա «A320»-ով եվրոպական երկրներ մեկնելու ծրագրերը տեղափոխվել են հաջորդ տարվա ամառային աերոնավիգացիոն սեզոն: Այստեղ կարեւոր է նաեւ նշել, որ «Atlantis Armenian Airlines»-ն առայժմ միայն այս «L-410» օդանավն ունի:

Ավելին՝ hetq.am

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ