Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող ևս երեք բուժառու, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Կարմիր խաչի միջնորդությամբ մինչ օրս շրջափակված Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 21 հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։















