Լրահոս 24/7
12.01.2023

Զախարովան հայտնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համատեղ հայտարարություն չընդունելու պատճառը

Զախարովան հայտնել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համատեղ հայտարարություն չընդունելու պատճառը

Ռուսաստանը շարունակում է աշխատանքները Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և խաղաղապահների գծով հետևողական քայլեր են ձեռնարկվում դեէսկալացիայի ուղղությամբ։ Անհրաժեշտ է գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում։ Ներկայումս միջանցքով անցնում են մարդասիրական օգնություն տեղափոխող շարասյուններ»,-ասել է Զախարովան։

Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է՝ ռուսական կողմի համար ՌԴ խաղաղապահների նկատմամբ հրապարակային հարձակումներն ու սադրանքներն անթույլատրելի են։

«Այդ գործընթացը կարող է էական վնաս հասցնել հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ավելացրել է Զախարովան։

Ինչ վերաբերվում է  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումից հետո համատեղ հայտարարության չընդունելուն, Զախարովան հայտնել է, որ հայտարարության ֆրանսիացի հեղինակներն անտեսել են Ռուսաստանի առաջարկները։

«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։  Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր շարադրել։ Մասնավորապես՝ հիշատակել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը, որը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմնասյունն է։  Ամեն դեպքում մենք զբաղված ենք լինելու ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով»,- ասել է Զախարովան

Լրահոս
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
12:39
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
12:32
Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու
12:21
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է
11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
11:40
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
11:30
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-Մոնղոլիա վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
11:26
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-Մոնղոլիա վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
11:22
Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
11:12
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:09
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից