Facebook
23.08.2019

«Փող կպցնելը» ամոթ բան չի, ամոթը այդ փողի դիմաց փնթի աշխատանք անելն է

«Փող կպցնելը» ամոթ բան չի, ամոթը այդ փողի դիմաց փնթի աշխատանք անելն է

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բոլոր մասնագիտական հարցադրումներիս (Աղաս ջան – 1,2,3) Մեդիա պաշտպանը պատասխանեց կարճ եւ«բովանդակալից» (տես նկարը): Վերջնական հասկացա, որ Ա. Ենոքյանի այս տեսակի «պաշտպանությամբ» զբաղվելու մոտիվացիան (կարծում եմ, ոչ միայն ֆինասական) շաաաաատ մեծ է, ուստի այս վերջին իմ գրառումն է այս թեմայով: Շարունակելն անիմաստ է:

ԱՂԱՍ ՋԱՆ 4 (ամփոփոիչ)
Էհ, Աղաս ջան, ավելի լավ կլիներ չպատասխանեիր իմ հարցադրումներին: Ցավոք, ոչ մի հարցի տրամաբանական պատասխան չստացա, ոչ մի… Որովհետեւ, պատասխան չունես եւ չես կարող ունենալ: Որովհետեւ, 16 000 հատ տարբեր կայքերից տարբեր տեքստերի բովանդակային վերլուծությունը ցանկացած մեթոդաբանության եւ համակարգչային ծրագրերի պարագայում պահանջում է մարդկային ուժի այն նվազագույն թվականակը, որը նշել էի: Որովհետեւ, չկա Հայաստանում 170 լրատվական կայք (եթե, իհարկե, լրատվականների շարքում չեք դիտարկում zvartnots.am կամ list.am տիպի կայքերը): Որովհետեւ, «Ազատություն»-ը չի սնվում հանրային (sic.!!!!) փողերից: Որովհետեւ, ապատեղեկատվությունը եւ կեղծիքը հնարավոր չի քողարկել «պատկերավոր արտահայտություն»-ով : Ու ստացվում է, որ այս ամիսների քո ամբողջ բուռն գործունեությունն ընդամենը «պատկերավոր» սադրանքների ու մանիպուլիացիաների շղթա է:

Երբ Facebook-ի հայկական սեգմենտում ամենաստոր, քֆուրչի ֆեյքին (որը վաղուց հայտնաբերած ու բանտ նետած կլիներ խոսքի ազատության բաստիոն համարվող ԱՄՆ-ում) ներկայացնում ես «Մեդիա Վահան» մրցանակաբաշխության մրցանակի: Երբ անվերջ հայտարարում ես, որ ՀՌՀ-ն պատրաստվում է փակել մի շարք հեռուստաընկերություններ: Երբ 20 մլն. գումարը հնգապատկում ես, մշտադիտարկվող կայքերը տասնապատկում ես, երբ լայքում ես լրագրողների արժանապատվությունը վիրավորող ստատուսները, երբ օգոստոսի 15 ամփոփում ես մեդիա տարին (!!!, գոնե էդ անհեթեթությունը կարող ես հոդաբաշխ բացատրել), երբ, երբ… Մի 30 երբ կարող էի ավելացնեի, բայց չեմ շարունակելու:

«Փող կպցնելը» ամոթ բան չի, ամոթը այդ փողի դիմաց փնթի աշխատանք անելն է: Մամուլի ազատությունը պաշտպանության կարիք ունի, ու ցանկացած իշխանության օրոք, նույնիսկ եթե այդ իշխանությունն ինքն իրեն ամենաժողովրդավար եւ պուպուշ է հռչակում: Խելքս չի կտրում, ինչու եկար ու փորձում ես վերջնականապես մխտռել բարվոք վիճակից շատ հեռու գտնվող մեդիապաշտպանության ոլորտը: Կարելի էր, չէ, օգտակար լինել մամուլին: Եթե իհարկե, քո սպոնսորները այլ խնդիր չեն դրել քո արջեւ…
Իսկ ինչու եմ փորփրում քո նախկին ստատուսները (ճշտեմ, միայն այն ստատուսները, որոնք վերաբերվում են քո «մեդիապաշտպան» գործունեությանը), ապա հարցդ շատ ուշացած է: Դեռ հունվարին այդ մասին խոսել ենք գարեջուր խմելիս, ամիսներ հետոքեզ գրել եմ անձնական նամակով: կարող ես վերընթերցել:
Այսուհետ անտեսելու եմ քո «մեդիապաշտպանի» լինելիությունը: Ինչպես անտեսում են անկախ քաղաքական հայացքներից գրեթե բոլոր մեդիամասնագետները եւ լրատվամիջոցները: Միայն մի բացառությամբ, եթե առանց որեւէ հիմնավորման «նաեզդ»-ներ անես Հանձնաժողովի ու իմ անձի վրա (տեղին քննադատելու մասին չի խոսքը, նույնիսկ ամեանադաժան), ապա ինչպես խոստացել էի քեզ, նորից «չախելու» եմ:

P.S. Հա, մոռացա, մեդիապաշտպանի ինչ գործն է քաղաքական գործիչների վարկանիշները չափելը, այն էլ ծայրահեղ ընտրողական: Հանելուկ է….

https://www.facebook.com/photo.php?fbid=2431255920253933&set=a.162133770499504&type=3&theater

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ