ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կողմ է արտահայտվել այն առաջարկին, որ ՌԴ քաղաքացիները, որոնք ծագումով Կենտրոնական Ասիայից և Հարավային Կովկասից են, մեկնեն Ուկրաինա՝ «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցելու համար։
«Ստանալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ այդ մարդիկ ստանում են ոչ միայն իրավունքներ, այլև գործող օրենսդրությամբ սահմանված պարտականություններ։
Դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում զինվորական ծառայության անցնելն է՝ օրենքի պահանջներին համապատասխան»,- ասել է Բաստրիկինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ օտարերկրացիները զանգվածաբար ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն՝ շրջանցելով զինվորական ծառայությունը։
Պաշտոնյան նշել է, որ միայն վերջին հինգ տարիների ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան մեկ միլիոն մարդ, ովքեր ժամանել են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրներից։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU