Լրահոս

ՀՀ-ի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

Հանրապետության նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացին նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

4 minutes ago

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է եղել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող…

19 minutes ago

Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին չհարվածելու արգելքը պահպանվում է. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարվածներն արգելելու մասին հրամանը գործում է և…

36 minutes ago

60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման…

1 hour ago

Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ. Աղազարյան

«Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով…

1 hour ago

Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածի հյուսիսում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։…

2 hours ago