«Սարպի» մաքսային անցակետով (թուրք-վրացական սահման) Վրաստան են ներմուծվել առանձնապես խոշոր չափով չհայտարարագրված ոսկյա իրեր, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ:
Այդ մասին տեղեկացրել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Այսպես, հունվարի սկզբին հետաքննչական ծառայության աշխատակիցներն արձանագրել են մինչև 6 կգ ընդհանուր քաշով թանկարժեք իրերի՝ «Սարպի» անցակետով անօրինական ներկրման երեք դեպք։ Թանկարժեք իրերի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 500 հազար լարին (շուրջ 210 հազար դոլար)։
Հետաքննության տվյալներով՝ չհայտարարագրված ոսկերչական իրերի՝ երկիր ներմուծումն իրականացրել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք բեռնատար ավտոմեքենայով Թուրքիայից տարբեր ապրանքներ են տեղափոխել Ադրբեջանի ուղղությամբ։
Հետաքննությունը տարվում է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում» հոդվածով և պատժվում է 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…