Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խնդրանքով դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Լաչինի միջանցքի շուրջ մի շարք հարցեր ուղղելով։
«Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ տրանսպորտային երթուղին, ավելի քան մեկ ամիս փակ է իրեն «բնապահպան ակտիվիստներ» անվանող ադրբեջանական խմբի և Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է հիմնական կարիքների՝ սննդի և դեղորայքի հասանելիության ճգնաժամը։
Լեռնային Ղարաբաղի 120,000 հայեր ձմռան դաժան պայմաններում բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով բախվում են հումանիտար ծանր ճգնաժամի։
▪️Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար։
▪️Ի՞նչ դիվանագիտական նախաձեռնություններ եք ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։
▪️Հասկանու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունների պատուհանը։
▪️Ինչո՞ւ Թուրքիան, որը հպարտանում է աշխարհի բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի լուծման մեջ ներգրավված լինելու համար, մատը չի շարժում ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի»,- ասված է նրա նամակում:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…