Աշխարհ
17.01.2023

Պատգամավորը կոչ է անում բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը

Պատգամավորը կոչ է անում բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը

Ադրբեջանի թշնամական քաղաքականությանը պետք է պատասխանել` բարձրացնելով Արցախի կարգավիճակի հարցը և խոսելով  «Ճանաչում հանուն փրկության» բանաձևի մասին, Ազգային ժողովի իր ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշել է, որ  Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակել է Լաչինի միջանցքը, պարբերաբար անջատում է գազը և հոսանքը։

« Այսօր, երբ մենք սկսեցինք մեր նիստը, Ադրբեջանը հերթական անգամ փակեց գազի մատակարարումը։ 120 հազար մարդ փաստացի ադրբեջանական գերության մեջ է։ Կա սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտ։ Անցել ենք ցուրտ ու մութ տարիներին, երբ առաջին անհրաժեշտության ապրանքները տրվում էին տալոններով։ Արցախը կանգնած է մարդասիրական ճգնաժամի առաջ»,- ընդգծել է Խաչատրյանը։

«Հետևաբար, քաղաքական թշնամական գործողությանը պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ, այլ ոչ թե անատամ հայտարարություններով։ Ամեն օր հայտարարություն ենք անում, պահանջում ենք բացել միջանցքը ու հանգիստ խղճով գնում ենք տուն։ Խնդիրը պետք է ունենա քաղաքական լուծում։ Հայաստանի իշխանությունները՝ ի պատասխան Ադրբեջանի թշնամական քաղաքականության, պետք է օգտվեն այս առիթից և միջազգային ասպարեզ վերադարձնեն Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի այս գործողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չի կարող ապրել, որովհետև նրանց գոյութենական վտանգ է սպառնում։ Հետևաբար, պետք է խոսել «Ճանաչում հանուն փրկության» բանաձևի մասին։ Սա է այն պահը»,- եզրափակել է Խաչատրյանը։

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ