ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով կհաղթի այս պատերազմում»։
Նրա խոսքով՝ պատերազմի ավարտից հետո նավթի գինը զգալիորեն կնվազի և կվերադառնա մինչպատերազմյան մակարդակներին։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը լրջորեն քննարկում է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավորությունը։
«Մենք շատ լրջորեն մտածում ենք այդ մասին։ Հնարավոր է՝ դա անենք»,— ասել է նա։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարող է նոր հարվածներ հասցնել, Թրամփը պատասխանել է. «Չեմ ուզում դա ասել։ Այսինքն՝ հնարավոր է, բայց պարզապես չեմ ուզում ասել»։
















