Արցախ
18.01.2023

Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար. Փաշինյան

Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջանցքի շրջափակումն ու այդ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, սակայն ո՞վ է ասում, թե դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ նկատմամբ: Պատգամավորը հետարքրքվել է միջազգային կառույցների արձագանքով:

«Կարծում եմ, և նաև մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ ավելանում, մեծանում է: Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն: Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն առաջին հերթին հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:

Միջազգային հանրության ընկալում ասելով՝ վարչապետը նկատի ունի, որ մարդկանց ակնհայտ է դառնում, որ հենց Լաչինի միջանցքի շրջափակումը և Ալիևի այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակն է համարում բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալը: «Եվ, ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ մենք պատրաստ ենք շարունակել: Ակնհայտ է և միջազգային հանրությունն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Բայց հարց. Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ հենց այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը»,-ասել է վարչապետը՝ կարևորելով հայկական կողմից վերաբերմունքի մեթոդը չփոխելը:

Վարչապետը հավելել է, որ հայկական կողմի արձագանքն այդ ամենին պետք է լինի ասիմետրիկ: Իսկ դա ակտիվ միջազգային դիվանագիտությունն ու երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելն է: Փաշինյանը կարծում է, որ հայկական կողմի արձագանքը դա պետք է լինի:

Լրահոս
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters