Լրահոս
19.01.2023

Ըստ թուրքերի՝ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար. սոցհարցում

Հրապարակվել են Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուսթափա Այդընի համակարգմամբ իրականացված «Թուրքիայի միտումները» հետազոտության արդյունքները, հայտնում է ermenihaber.am-ը։

2022թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 12-ը Թուրքիայի 26 նահանգում 1000 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցումների ընթացքում պարզվել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկը։

Ըստ այդմ՝

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) – 57.6%

2. Իսրայել – 55%

3. Սիրիա – 52.8%

4. Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) – 52.5%

Ի դեպ, Հայաստանը 2021թ. այդ ցանկում զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը (60.9%)։

«Ըստ ձեզ՝ Թուրքիան պե՞տք է ջանք գործադրի ստորև թվարկված երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար» սոցհարցման շրջանակում տրված հարցին ի պատասխան՝ պատասխանողների 60.2%֊ը տվել է «ոչ» պատասխանը (2021֊ին՝ 66.2%, 2020֊ին՝ 71.3%, 2019֊ին՝ 62.6%), իսկ 20.3%֊ը՝ «այո» պատասխանը ( 2021֊ին՝ 14.4%, 2020֊ին՝ 9.5%, 2019֊ին՝ 11.7%), 25․7%-ը նշել է, որ գաղափար չունի։ 

Հետազոտության շրջանակում հարցվածներին տրվել է նաև հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներին հարևան լինելու փաստին»։

Հարցվածների 35.1 տոկոսը նշել է, որ չի ցանկանա կամ միանշանակ չի ցանկանա հարևան լինել հայի հետ։ Անցանկալի հարևանների ցանկի երկրորդ տեղում հույներն են (32.1%), երրորդում՝ արաբները (22.1%)։

Լրահոս
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06

ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
12:39

Կապանը ճանաչվել է 2026-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
12:32

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտար այցելելու
12:21

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է
11:56

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
11:40

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
11:30

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-Մոնղոլիա վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը
11:26

Պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 325 մլն դրամ
11:22

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար
11:12

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:09

Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
11:07
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
FLYONE ARMENIA-ն CFM International-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր
11:04

Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37