ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները Լեռնային Ղարաբաղում, և որ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
«Հրամանատարությունը շարունակում է բանակցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,- ասվում է հաղորդագրությունում:

















