Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միացավ հանուն պատմական արդարության վերականգնման պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած քայլը քաղաքական կարևորագույն նշանակություն կունենա եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման առ այսօր ծավալվող գործընթացում։
Այո՛, բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն է, որը հավաստումը եղավ այն իրողության, որ Գերմանիան եզդի ժողովրդի կողքին է և միանում է միջազգային հանցագործության` ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու կանխարգելման համար ծավալվող պայքարին։
Այս ամենը եզդի ժողովրդի հաջողությունն ու հաղթանակն է։
Եվ թող շարունակական լինեն մեր ժողովրդի հաղթանակները։
Կեցցե՛ Գերմանիան,
Կեցցե՛ պատմական արդարությունը,
Ի գո՛րծ՝ հանուն եզդի ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների»,- նշված է գրառման մեջ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…
«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…