Արժեքներ
23.08.2019

Կոլումբիական քաղաքը մերժել է 35 միլիարդ դոլարանոց ոսկու հանքը․ ՀԲՃ

Կոլումբիական քաղաքը մերժել է 35 միլիարդ դոլարանոց ոսկու հանքը․ ՀԲՃ

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես ուղիղ ժողովրդավարության միջոցով փոքրիկ քաղաքը մերժեց հանքարդյունահանման հսկայածավալ ծրագիրը։

Համաշխարհային բանկը շատ էր ցանկանում Կոլումբիայի Կահամարկա քաղաքում իրականացնել ոսկու արդյունահանման իր ծրագիրը, բայց այս փոքրիկ քաղաքի բնակիչները դեմ քվեարկեցին հսկայածավալ այդ ծրագրին, որը հիմնովին կփոխեր իրենց կյանքը:

Տեղացիներն այս ծրագիրն անվանում էին «Auntie Anglo-Gold» (անգլո-ոսկի մորաքույր), ինչը ոչ միայն հղում է անում այն ազգությանը, որն այս ծրագրից առավելագույն օգուտներն էր ստանալու, այլև, որքան էլ հեգնական թվա, այն ընկերության իրական անվանումն է, որն արդեն իսկ հասցրել է իր հանքարդյունաբերական պրակտիկաներով պատառ-պատառ անել Կոլումբիայի այլ փոքր քաղաքները: AngloGold Ashanti-ն ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

AngloGold-ը շուրջ տաս տարի շարունակ զավթել էր Կահամարկան՝ պարզապես ակնկալելով, որ կարողանալու է իրագործել իր բազմամիլիարդանոց ծրագիրը, սակայն տեղի բնակիչների շրջանում անցկացված քվեարկությամբ ծրագիրը մերժվեց: Բնակիչներից ընդամենը 76-ն էին կողմ քվեարկել հանքի բացման ծրագրին՝ այն դեպքում, երբ 6100-ից ավել բնակիչ քվեարկել էին դեմ։ Կոլումբիայի մի շարք այլ քաղաքներ և գյուղեր մտադիր են նմանատիպ հանրաքվեներ անել, փորձելով այդ եղանակով արգելափակել հանքարդյունահանման ծրագրերն իրենց տարածքներում:

Կոլումբիայի կառավարությունը նույնպես ջատագովում էր այս ծրագիրը՝ ներկայացնելով այն որպես մարքսիստ ապստամբների դեմ երկարաձիգ պայքարի պատմությունը հաղթահարելու անհրաժեշտ միջոց: Հազարավոր անօրինական հանքեր տասնամյակներ շարունակ ֆինանսավորել են ահաբեկիչների և թմրանյութերի մաքսանենգների գործունեությունը: Կահամարկայում, ինչպես նաև Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի այլ վայրերւմ արդյունահանվող ոսկու գերակշիռ մասը գնում են ԱՄՆ ընկերությունները:
Շատերը չգիտեն, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, ինչպիսին նախատեսում էր Anglo Gold-ը, վտանգ է սպառնում սովորական գյուղացիական կյանքին: Քվեարկությունից առաջ LaColosa («Կանխագուշակված մահ») զեկույցում ուրվագծվում էին ոսկու հանքի բազմաթիվ բացասական հետևանքները: Նկարագրված տագնապալի հետևանքներից որոշները հետևյալն էին՝

Նման հանքերի պարագայում գրեթե միշտ նախապատվություն են ստանում արտաքին ներդրողները, ոչ թե տեղական համայնքները:
Արտասահմանյան ընկերությունը լավ վճարված գովազդներով հաճախ կլանում է ամբողջ մեդիա դաշտը, որի նպատակն է իր կողմը գրավել տեղացիներին և ազդեցություն ունենալ քաղաքական գործիչների վրա, որպեսզի ստանա իր ծրագրի համար անհրաժեշտ թույլտվությունները:
Հանքարդյունաբերական ծրագրերը հաճախ կանխամտածված կերպով բաժանում են տեղական համայնքները, իսկ հետո կախվածություն են առաջացնում ընկերության գործունեությունից:
Հանքարդյունահանող ընկերությունների գործողությունները միշտ խոշոր ծավալներով վնասում են բնական միջավայրը, և գրեթե անհնարին են դարձնում քաղաքի վերականգնումը հանքարդյունաբերության ավարտից հետո:
Մեկ ոսկու արդյունահանման ծրագրի արդյունքում սովորաբար ոչնչացվում է 100-ավոր հեկտար արժեքավոր, անփոխարինելի էկոհամակարգ։
Առաջանում են առնվազն 100 միլիոն տոննա թափոնակույտեր, որոնք լցվում են ձորերի մեջ։ Սովորաբար դրանք հագեցած են լինում հանքի քիմիական նյութերով:
Ոսկու հանքի պատճառով առաջացած թունավոր թափոնները պահելու տեղ չկա, այդ պատճառով դրանք սովորաբար հետ են լցնում բնության մեջ:
Ցանկացած ծավալի ծրագրի համար պահանջվող ջուրն ու էլեկտրականությունը բազմակի անգամներ գերազանցում է որևէ քաղաքի տնային սպառման ծավալները:
Հանքարդյունաբերությանն ընդդիմացող մարդիկ համարվում են ռիսկ, նրանց հաճախ ճնշում են, բռնության ենթարկում, սոցիալական կամ ֆինանսական առումով ոչնչացնում, իսկ երբեմն նաև՝ սպանում:
Հանքարդյունաբերությանն են տրամադրվել անտառային արգելոցների պահպանվող տարածքներ, իսկ տեղի բնակիչներն այդ մասին իմացել են միայն այն բանից հետո, երբ ընկերությունները թույլտվություններ են ստացել պատառոտելու այդ պահպանվող տարածքները:
Բացահայտվել է, որ քաղաքական մարմինների անդամների կեսից ավելին ուղղակի ֆինանսական կապեր է ունեցել այնպիսի հանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ ինչպիսին AngloGold-ն է:
Չնայած ավելի լավ կյանքի մասին խոստումներին՝ սովորաբար հանքի գործարկումից անմիջապես հետո տեղացիները ստիպված են լինում առերեսվել ապրուստի թանկացման, մարմնավաճառության և բռնությունների աճի, սարսափելի աշխատանքային և բնապահպանական պայմանների հետ:
Կահամարկայի բնակիչներն ասում են, որ ավելի լավ է իրենք շարունակեն լոբի, բանան և առակաչա (գազարանման բանջարեղեն, որին անվանում են իրենց ոսկին) աճեցնել: Պարտադիր, օրինական հանրաքվեով նրանք որոշում ընդունեցին արգելել ամեն տեսակի հանքարդյունաբերությունը՝ վախենալով, որ այն կարող է աղտոտել ջուրը, ոչնչացնել լեռներն ու վնասել իրենց համայնքին: Շնորհավորում ենք և տոնում ենք քո ընտրությունը, Կահամարկա: Թող քո փարթամ անտառներն անխախտ լինեն, ու թող նրանք հեռու մնան կորպորատիվ առևտրի և թմրանյութերի վաճառքի կեղտոտ ձեռքերից:

ՀԲՃ

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է