Լրահոս

Կարևորել են Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ: Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:

«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն՝ նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում: Այսօր մենք էլ մեր հերթին ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրենց հերթին նշել են, որ ավագանին պետք է օգնի մայրաքաղաքների գործակցության և փաստաթղթերում հաստատված դրույթները կյանքի կոչելու համար:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

12 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

13 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

13 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

15 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

15 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

17 hours ago