Լրահոս 24/7
20.01.2023

ՀՀ արդարադատության նախարարությունն ու կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել

ՀՀ արդարադատության նախարարությունն ու կենտրոնական բանկը հուշագիր են ստորագրել

ՀՀ արդարադատության նախարարությունն ու կենտրոնական բանկը հունվարի 16-ին ստորագրել են  հուշագիր, որը միտված է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կիրառվող արգելանքների, բռնագանձումների, քաղաքացիների համար իրենց վճարումների դեպքում ապաարգելադրման ժամանակահատվածի կրճատմանը, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասել է արդարադատության նախարարի խորհրդական Լիաննա Թովմասյանը:

Ըստ նրա՝ այս հուշագրով  ՀՀ արդարադատության նախարարությունը ստանձնել է պարտավորություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգում կատարելու համապատասխան փոփոխություններ: Սահմանվում է միասնական պրոտոկոլ, և ՀՀ կենտրոնական բանկի հովանու ներքո բոլոր բանկերը պետք է առաջնորդվեն  այդ պրոտոկոլով:

«Մենք խնդիր ունեինք: Քաղաքացիներն իրենց պարտավորությունները մարում էին, սակայն դեպքեր են եղել, երբ ամիսներ շարունակ, կոնկրետ վարույթի հետ նույնականացման հետևանքով բարդություններ են առաջացել: Մասնավորապես, թեպետ կատարվել է վճարումը, սակայն կատարողական վարույթը չի կարճվել: Ըստ էության՝  սա էր խնդիրը, որի լուծման ուղղությամբ աշխատում ենք այս հուշագրով: Պրոտոկոլն արդեն  մշակված է, երկու կառույցներում էլ աշխատել են թվային տեխնոլոգիաների մասնագետները»,- ասել է Թովմասյանը:

Նախարարի խորհրդականը հավելել է, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ կարևորվում է թվային գործիքակազմի ներդրումը: 2022 թվականին արդեն 13 բանկի հետ գրանցվել է ավտոմատացված հաջորդ գործընթացը: Այժմ ԿԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը հաջորդ քայլն է:

Լրահոս
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
12:05
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
11:53
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11:39
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
11:14
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
11:05
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը