Լրահոս 24/7
30.09.2026

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Կատարի միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի պատասխանը երկու կողմի միջև վստահության կառուցման և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկած յոթնօրյա պլանին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրի։

Ըստ հրապարակման՝ «Արաղչին Վաշինգտոնի պատասխանը Թեհրանում կքննարկի սեպտեմբերի 30-ին։

Ինչպես նշում է Reuters-ը, աղբյուրի խոսքով, հիմնական տարաձայնությունները վերաբերում են Իրանի առաջարկած պլանի շրջանակներում քայլերի հաջորդականությանը։

Անցյալ շաբաթ Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանն ամերիկյան կողմին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթնօրյա պլանը՝ ծովային շրջափակումը և նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։ Այնուհետև Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 28-ին նշել էր, որ Իրանը միջնորդներից վերջնական պատասխանի է սպասում՝ չնայած Թրամփի հայտարարությանը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե կանգ է առել, որի հետևանքով վառելիքի գները բարձրացել են շատ երկրներում։ Հորմուզի նեղուցը նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղի է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54