Արժեքներ
23.08.2019

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Ամուլսարի շուրջ բարձրացած ահավոր աղմուկն այդպես էլ հանրային քննարկման չվերածվեց։ Ավելին՝ աղմուկը խլացրեց այն հատուկենտ ողջամիտ տեսակետները, որ հնչում էին եւ՛ հանքավայրը շահագործելու կողմնակիցների, եւ՛ հակառակորդների ճամբարներից։ Շատերն առ այսօր նույնիսկ գլխի չեն ընկել, որ կառավարությունը Լիդիանին հանքավայրը շահագործելու թույլտվություն տալ-չտալու հարցը չի քննարկում (այդ թույլտվությունը տարիներ առաջ է տրվել), կառավարությունն այլ որոշում է կայացնում՝ հանքի շահագործումը կասեցնելու (թույլտվությունը ետ վերցնելու) հիմքեր կա՞ն, թե չկան։
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Բանն այնտեղ է հասել, որ ֆեյսբուքաբնակ մեր հայրենակիցները «լրջորեն» քննարկում են՝ ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի հանքարդյունաբերությունից։ Փորձենք հասկանալ։

Անգամ ԱՄՆ-ն ու Եվրոպայի գերզարգացած պետություններն՝ իրենց բնապահպանական խնդիրների վրա «շեղված» հասարակություններով, հանքարդյունաբերությունից չեն հրաժարվել։ Ուրիշ բան, որ այդ առումով աշխարհը պայմանականորեն բաժանվում է երկու մասի՝ զարգացած երկրներում բնապահպանական խստագույն նորմեր են գործում, իսկ երրորդ աշխարհի երկրներում առաջնայինը համարվում է զուտ նյութական շահը, եւ բնապահպանական խնդիրները երրորդական-չորրորդական նշանակություն ունեն։ Սա նշանակում է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե հանքարդյունաբերությունից հրաժարվելն է, այլ հանքարդյունաբերության որակի առումով երրորդ աշխարհի երկրների շարքից դուրս պրծնելն ու քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելը։ Կստացվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց խնդիրը հենց այդ հարթությունում է։

Ամբողջական հոդվածը՝ armtimes.com

Լրահոս
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42

Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52

Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36

Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14

Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52

Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21

Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59

Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42

ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
13:29

Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ գույքեր
13:09

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
12:58

Իրանի ռեժիմի տապալումը «հասանելի նպատակի» շրջանակում է. Նեթանյահու
12:38