Լրահոս

Հրդեհից զոհված Նարեկ Ավագյանը սուսերամարտի ՀՀ երիտասարդների առաջնության չեմպիոն էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ավագյանը։

19–ամյա Նարեկը Նորագավիթից էր։ Մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։

Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նա մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ավագ մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

«Տասը տարի մեզ մոտ էր սովորում, մասնակցել էր բազմաթիվ մրցումների եւ բազմաթիվ մրցանակներ նվաճել։ Սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է, միջազգային կարգի մրցանանակիր։ Նարեկը կարելի է ասել՝ մեր ձեռքի տակ է մեծացել, շատ համեստ, պարտաճանաչ ու խելացի սան էր։ Մենք պատրաստվում էինք դիմել պատկան մարմիններին, որ թույլատրեն Նարեկը մասնակցի սուսերամարտի աշխարհի առաջնությանը, էն էլ էս ողբերգական դեպքը տեղի ունեցավ»,– պատմել է Ալիկ Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար…

12 minutes ago

Քննարկվել են վթարային շենքերի հետ կապված խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման…

47 minutes ago

Ատոմակայանի գիշերային աշխատանքից գոյացած ավելցուկն ինչպե՞ս է օգտագործվում մրցունակ դառնալու համար. Սուքիասյան

Երբ մենք գիշերները ունենում ենք ավելցուկ ատոմակայանի աշխատանքի արդյունքում, սրա համար ինչ կարգի պետական ծրագրեր,…

54 minutes ago

Հաղորդակցության ուղիների ձևավորման հարցում պետք է հարգվի տարածքային ամբողջականությունը. Արաղչի

«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո,…

1 hour ago

Ամիբեկովը Բրազիլիայում խոսել է Հայաստանի սահմանադրությունից

Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝…

2 hours ago

Մեր պետությունների սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանը մասնակցում է Հայաստանի տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի…

2 hours ago