Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ժողովում քննարկվել է Արցախի Հանրապետության 40-օրյա շրջափակման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Արցախի բնակչությանը ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումն ապահովելու անհրաժեշտության հարցը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մեկժամյա ժողովին մասնակցել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Իրվին շրջանի կոնգրեսական Քեթի Փորթերը և Հայ դատի հանձնախմբի անդամները։ Հանդիպման առիթն էր՝ տեղեկացնելու կոնգրեսական Փորթերին Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանի լկտի ագրեսիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հրատապ անհրաժեշտության մասին։
Կալիֆոռնիայի Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի առաջնորդները նաև կոչ են արել օդանավով շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին։
«Ես համակարծիք եմ հայ-ամերիկյան համայնքի հետ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դաժան և անմարդկային շրջափակումը դատապարտելու հարցում։ Բայդենի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրի Արցախի բնակչությանը՝ հետագա մարդկային ողբերգությունը կանխելու համար։
Ես կոչ եմ անելու ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, և ես շարունակելու եմ լինել հայ-ամերիկյան համայնքի դաշնակիցը նրա արդարության և ազատության կոչերում», – հայտարարել է կոնգրեսական Քեթի Փորթերը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն,…
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնոն X -ի իր միկրոբլոգում գրառում…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթը Բաքուն չի ստորագրում,…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU