Գլխավոր
21.01.2023

«Ինչու են մեր երկրում աղետները շատ». վարչապետ. 1lurer.am

«Ինչու են մեր երկրում աղետները շատ». վարչապետ. 1lurer.am

ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ

Չորս մարզում պարեկային ծառայության գործարկման մեկնարկին հետևող վարչապետը Արագածոտնում անդրադարձավ երկրում ամենատարբեր ոլորտների խնդիրների լուծմանն ու նշեց՝ դրանք պետք է լինեն արմատական:

Նիլոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Այդ պրոբլեմները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով շատ հաճախ: Եվ ուզում եմ ընդգծել, որ պարեկային ոստիկանությունը հենց կարկատանային տրամաբանությունից դուրս գալու ամենավառ դրսևորումներից է: Որովհետև երբ որ մենք սկսել ենք խոսել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության մասին, սկզբունքային, կարևոր նշանակություն է եղել, որ պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավտոմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունը:

Ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն՝ նշեց վարչապետը: Ոստիկանության, փրկարար ծառայության, ներքին գործերի համակարգի բարեփոխումները հաջող են ընթանում, և այսուհետև էլ դրանք պետք է վճռականորեն արվեն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիլոլ Փաշինյան – Շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ: Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, և սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար:

Քաղաքացուն մատուցվող իրավակարգի ծառայությունը բարձրացվում է նոր որակի՝ նշեց վարչապետը:

Նիլոլ Փաշինյան – Կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն: Մինչդեռ մարդուն կարգի հրավիրելը, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումը առաջին հերթին հանուն մարդու է: Որովհետև երբ որ դուք կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին նրան եք լավություն անում: Երբ որ ալկոհոլ օգտագործած վարորդին թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև նրա գործողություններից տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, նրա բարեկամները, Հայաստանի քաղաքացիները:

Աշտարակում վարչապետը ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներին:


ՀՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ. ՎԱՐՉԱՊԵՏ

Կոտայքի մարզի պարեկայիններին ողջունելուց հետո վարչապետը նշեց՝ այս գործընթացն անշրջելի է, և ծառայության ստեղծմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, իսկ պարեկներին հորդորեց առաջնորդվել միայն օրենքով:


Նիլոլ Փաշինյան – Հայաստանի հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ, և այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք այսօրվանից սկսած:

Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Պարեկայինում ծառայության անցած կանանց, վստահեցրեց, որ նրանք նոր ստանդարտների ու մտածողության ներդրողներն են: Գեղարքունիքում վարչապետը հույս հայտնեց, որ Պարեկային ծառայության ստեղծումով ավտոպատահարների թիվը կնվազի: Հաշվի առնելով մարզի առանձնահատկությունը՝ հաջորդ փուլով այստեղ կգործարկվի նաև առափնյա և ջրային պարեկային ծառայություն:

Նիլոլ Փաշինյան – Մեր ամենամեծ հակառակորդը այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական մտածելակերպից սկսած մինչև նույնիսկ իրավապահ համակարգ, նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Պարեկային ոստիկանության օրինակով նաև հանրությունը պիտի վերաբերմունք ձևավորի պարեկային ոստիկանության նկատմամբ: Ինչու են մեր երկրում աղետները շատ. որովհետև շատ դեպքերում ասում են՝ լավ, էս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Եվ այդ ամեն ինչի հետևանքով, երբ որ հանցագործության մասին հայտնելը, դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած քաղաքացու գործն է:

Քաղաքացու հետ գործակցելու ավանդույթ պետք է ձևավորվի՝ պարեկներին հորդորեց վարչապետը: Կոռուպցիան ավերում է երկիրը, զրկում ապագայից, Տավուշի պարեկներին վարչապետի հորդորն է.

Նիկոլ Փաշինյան – Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և պահանջել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի:

Ամբողջ ոստիկանության կառուցվածքը փոխվելու է՝ հավաստիացրեց վարչապետը, շուտով կգործի ոստիկանության գվարդիան, քրեական ոստիկանությունը, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչությունը, որոնք պարեկային ծառայության հետ կհամարվեն առաջնային իրավակարգի հենասյուները:

1lurer.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է