Լրահոս

Արոնյանը շարունակում է Tata Steel Chess–ում հանդես գալ առանց պարտության

Նիդեռլանդներում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ։

Հիմա ԱՄՆ–ն ներկայացնող Արոնյանն իր հաշվին ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։ Նա 6 հանդիպում ավարտել է ոչ–ոքիով, 1-ը` հաղթանակով։

Մրցաշարի միանձնյա առաջատարն Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Աբդուսատորովն է։ Այս պահին նա ունի վաստակած 5,5 միավոր։

Հիշեցնենք, որ Tata Steel Chess–ն անցկացվում է Նիդեռլանդների Վեյկ ան Զե քաղաքում հունվարի 13-29–ը։ Մասնակցում են 14 ուժեղագույն շախմատիստներ` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Դին Լիրենը (Չինաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Ռումինիա), Դոմմարաջու Գուկեշը (Հնդկաստան), Արջուն Էրիգայսին (Հնդկաստան), Պարհամ Մագսուդլուն (Իրան), Նոդիրբեկ Աբդուսատտորովը (Ուզբեկստան), Վինսենթ Կայմերը (Գերմանիա), Ռամեշբաբուն Պրագնանանդհա (Հնդկաստան), Յորդեն Վան Ֆորսեթ (Նիդեռլանդներ):

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

4 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

4 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

5 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

5 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

5 hours ago