Լրահոս

Անդրանիկ Քոչարյանն ու Գուրգեն Մելքոնյանն այցելել են 15 զինծառայողի կյանք խլած կացարան

Ս. թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:

Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից:

Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող` մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

3 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

5 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

6 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

6 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

6 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

7 hours ago