Լրահոս

Ի՞նչ անել շինարարական գրունտի հետ․ բնապահպանները կրկին ահազանգում են

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ անել շինարարական գրունտի հետ։

Երկու օր առաջ արածս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա սիտուատիվ է ու դժվար թե հանգեցնի շինարարական գրունտի ուտիլիզացման հարցի լուծմանը։

Ակնհայտ է, որ էդ գրունտը գոլորշիացնել հնարավոր չէ, շինարարությունն արգելել ևս։

Հետևաբար դա էսպես թե էնպես մի տեղ պիտի կուտակվի։ Ինչու՞ են մարդիկ ընտրում ձորերը, որովհետև դրանց թեքությունները ազատում են լրացուցիչ ինժեներական ծախսերից ու մասնավորի համար անօգտագործելի տարածքներ են, որոնք դառնում են օգտագործելի։ Սա այն է ինչ կարգավորում է շուկան։ Եթե չկա այլ առաջարկ՝ շինարարը ընտրում է ամենաէժան տարբերակը։

Հետևաբար պետությունը պիտի ցույց տա թե ինչ է առաջարկում/ակնկալում։ Ըստ այդմ առաջարկս․

Ռեգիստրից հանեք չշահագործվող ու հետագա շահագործման համար անպիտան շինանյութի հանքավայրերի տվյալները, որոնք չեն ռեկուլտիվացվել։ Սահմանեք զրո դրամ տուրք այդ հանքավայրերում գրունտի թափոն կուտակելու համար ու պարտադրեք, որ գրունտը տարվի այդ հանքավայրերում կուտակվի։

Արդյունքում պետությունը կազատվի սեփական միջոցներով էդ ծախսատար գործը անելուց, իսկ երբ փող կունենա նաև կճմապատի, կկանաչապատի այդ մեռյալ խոռոչները՝ համայնքներին նվիրելով այգիներ։

Ընդ որում սկսեք Երևանամերձ տարածքներից, որովհետև դա տնտեսապես ձեռնտու է շինարարին, իսկ հանրային շահի տեսանկյունից վերաբերում է 1 միլիոն մարդու առողջությանը ու օդի մաքրությանը»,-գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

6 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

6 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

6 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

6 hours ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

7 hours ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

7 hours ago